Իրանի հարավում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Armenpress 17:18, 19 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավում մարտի 19-ին 4.8 մագնիտուդով երկրաշարժ- է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 207 հազար բնակիչ ունեցող Սիրջան քաղաքից 137 կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը 40 կմ խորության վրա է եղել:

Այս պահին չկան տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am