Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի  28  հազար 709 նոր դեպք

Armenpress 21:59, 21 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 28 հազար 709 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 17 միլիոն 611 հազար 401 է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 21-ին  լրագրողներին հայտնել է  կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:

Վարակի հետևանքով մեկ օրում հոսպիտալացվել է 2 187 մարդ, առողջացել է 61 հազար 938 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 16 միլիոն 271 հազար 880 է:

Կորոնավիրուսի պատճառով մեկ օրում մահացել է 409 վարակված: Մահերի ընդհանուր թիվը 364 հազար 901 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am