Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը խնդրել է YouTube-ից հեռացնել նախարարի զրույցը ռուս պրանկերի հետ

Armenpress 19:47, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը դիմել է YouTube-ի ղեկավարությանը՝ խնդրելով հարթակից հեռացնել տեսաձայնագրությունները, որտեղ նախարար Բեն Ուոլեսը խոսում է ռուս պրանկեր Լեկսուսի՝ Ալեքսեյ Ստոլյարովի հետ, ով ներկայացել էր իբրև Ուկրաինայի վարչապետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այդ տեսաձայնագրությունները ռիսկային են «Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության համար»:

YouTube-պրանկեր Լեկսուսի հրապարակած տեսանյութում երևում էր, թե ինչպես է նա Ուկրաինայի վարչապետի անունից խոսում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսի հետ՝ քննարկելով Ուկրաինայի միջուկային ծրագիրը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am