Կիևում պարետային ժամ է հայտարարվել

Armenpress 20:15, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսուհետ պարետային ժամ կգործի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները:

Կիևում պարետային ժամը կգործի ամեն օր 20:00-ից և կշարունակվի մինչև 07:00-ն: Հասարակական տրանսպորտը, խանութները, դեղատներն ու այլ հաստատությունները կարող են աշխատել առավոտյան 08:00-ից մինչև 19:00-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am