Իրանը ողջունել է Սիրիայի հանդեպ որոշ արաբական երկրների դիրքորոշման փոփոխությունը

Armenpress 21:13, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը դրական է գնահատում Սիրիայի նկատմամբ որոշ արաբական երկրների դիրքորոշման փոփոխությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միքդադի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ նա մասնավորապես ասել է. «Հանդիպմանը քննարկել ենք իրադրությունն աշխարհում և տարածաշրջանում: Ողջունում ենք Սիրիայի նկատմամբ որոշ արաբական երկրների դիրքորոշման փոփոխությունը»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am