Շվեդիան ևս 5 հազար հակատանկային նռնականետ կտրամադրի Ուկրաինային

Armenpress 21:59, 23 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան Ուկրաինա կմատակարարի ևս 5 հազար մեկանգամյա հակատանկային նռնականետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստը:

«Ծայրահեղ կարևորում ենք՝ շարունակել ակտիվորեն աջակցել Ուկրաինային»,- հայտարարել է նա:

Շվեդիայի կառավարությունը փետրվարի 27-ին հայտնել էր, որ Ուկրաինա է ուղարկվելու 5 հազար սաղավարտ, 5 հազար զրահաբաճկոն, 5 հազար «Pansarskott 86» մեկանգամյա հակատանկային նռնականետ, ինչի համար հատկացվել էր շուրջ 43 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, Ուկրաինայի Կենտրոնական բանկի ֆոնդին, երկրի զինված ուժերին աջակցելու նպատակով, փոխանցվել էր ավելի քան 52 մլն ԱՄՆ դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am