1000х90.jpg (78 KB)

Զախարովան հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Armenpress 17:24, 26 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց միայն հավասար և փոխադարձ հիմունքներով, ինչի շուրջ Վաշինգտոնը պատրաստակամություն չի ցուցաբերում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:  

«Մենք չենք խուսափում երկխոսությունից և պատրաստ ենք բանակցել, բայց խստորեն հավասար հիմունքներով»,-ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Վաշինգտոնից նման պատրաստակամություն, նշաններ ցույց չեն տալիս: Ըստ Զախարովայի՝ ամերիկյան կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ավելի բարդացնի ԱՄՆ-ում Ռուսաստանի արտաքին ներկայացուցչությունների գործունեությունը։ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Վաշինգտոնին մտածել հետևանքների մասին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am