ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի թեմերը մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ուկրաինայի բնակիչներին

Armenpress 18:15, 27 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է միջազգային մարդասիրական աջակցությունը Ուկրաինային։ Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանայի և Ռումինիայի թեմերը «Բարնաբաս» հիմնադրամի հետ ՀԱԵ Ուկրաինայի թեմին են փոխանցել 20 տոննա մարդասիրական օգնություն և 30 հազար ֆունտ ստեռլինգ դրամական գումար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին:

Աղբյուրի համաձայն՝ ներկայում մարդասիրական օգնությունը բաժանվում է պատերազմից տուժածներին։

Նշվում է, որ Ուկրաինայի հայերն առավելագույնս համակարգել են կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը: Տուժած շրջանների բնակիչների համար Ուկրաինայի հայերի միությունն ու տարածշրջանների համայնքներն արդեն հարյուրավոր տոննա բեռ են ուղարկել խաղաղ բնակչության համար: Անուշադրության չի մատնվում նաև Մարիուպոլը, որին բոլոր հնարավոր ուղիներով սննդամթերք և վառելիք են հասցնում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am