1000х90.jpg (78 KB)

«Օսկար 2022» մրցանակաբաշխությանն աստղերը կարմիր գորգի վրա փայլել են շքեղ զգեստներով

Armenpress 12:05, 28 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը, որին կինոյի ոլորտի գործիչները ոչ միայն բարձր գնահատականի են արժանանում, այլև հնարավորություն են ունենում ներկայանալու իրենց ողջ փայլով, 2022-ին անցկացվեց մարտի 27-ին Լոս Անջելեսում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է վառ արդուզարդով ու զգեստներով աչքի ընկած կանանց:

Դերասանուհի Նիկոլ Քիդմանը, որը ներկայացված էր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, Armani Prive-ի շքեզ զգեստով է եղել:

Դերասանուհի, երգչուհի, հաղորդավար Թրեյսի Էլիս Ռոզը ներկայացել է Carolina Herrera-ի կարմիր զգեստով:

«Թեմի Ֆեյի աչքերը» ֆիլմում կերտած դերի համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթած Ջեսիկա Չեսթեյնը Gucci-ի նրբագեղ զգեստով է եղել:

«Մթնշաղը» ֆիլմի աստղ Քրիստեն Ստյուարտը  կրել է Chanel-ի հագուստը:

Դերասանուհի Ջադա Պինկետ Սմիթը, որի ամուսինը՝ Ուիլ Սմիթը, համարվեց «Լավագույն դերասան», կարմիր գորգի վրա փայլել է  Jean-Paul Gaultier-ի նկատվող զգեստով:

Երաժիշտ և դերասանուհի Ալանա Հայմը ներկայացել է Louis Vuitton-ի հագուստով:

Դերասանուհի, երգչուհի, պարուհի Դեմի Սինգլետոնն աչքի է ընկել Miu Miu-ի նուրբ մանուշակագույն զգեստով:

Քենիացի օսկարակիր դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր Լյուպիտա Նիոնգոն մրցանակաբաշխությանը եկել է Prada-ի ոսկեգույն զգեստով:

Դերասանուհի Ումա Թուրմանը «Օսկարին» ներկայացել է Bottega Veneta-ի դասական զգեստով:

Դերասանուհի, երգչուհի և մոդել Թիֆանի Հադիշը կրել է Dolce & Gabbana-ի կանաչ, շքեղ զգեստը:

Մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կոդա» (CODA) կինոնկարը: Այն «Օսկարի» է արժանացել նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog)  ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացել է միայն մեկ մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

Ամենաշատը «Օսկարի» արժանացած ֆիլմը  «Դյունա»-ն էր (Dune): Այն մրցանակներ է ստացել «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն հնչյունային ձևավորում», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն բեմադրող նկարչի աշխատանք», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտական ձևավորում» անվանակարգերում։

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am