1000х90.jpg (78 KB)

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նստաշրջանին

Armenpress 20:05, 30 Մարտ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը եւ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը մարտի 26-28-ը մասնակցել են Միլանում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության գարնանային նստաշրջանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցմանը, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը եւ ինքնության խեղաթյուրմանը:

Ըստ աղբյոււրի՝ նիստի ընթացքում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսը վերահաստատել է կազմակերպության 29-րդ Գլխավոր վեհաժողովը  Հայաստանում անցկացնելու որոշումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am