1000х90.jpg (78 KB)

Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգի տեսահոլովակը

Armenpress 15:51, 1 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր՝ Kiss Me In The Rain երգի տեսահոլովակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն ապրիլի 1-ից հասանելի է YouTube-ում։

2020 թվականի «Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ այս երգը մարդկանց կմոտիվացնի լիարժեք ապրել։

«Իմ երգը նկարագրում է այն իրավիճակը, թե ինչպես մարդը կարող է վիրավորվել սիրելիից և ցանկանալ ջնջել նրան իր կյանքից, որպեսզի շեշտի, թե որքան ինքնավստահ և հզոր մարդ է դարձել։ Բայց սիրտն այլ բան է ասում. նա պարզապես ցանկանում է համբուրել սիրելիին անձրևի տակ։ Այս երգի հիմնական ուղերձն այն է, որ սերը կարող է սպիներ թողնել, բայց նաև գեղեցիկ պահեր պարգևել մեզ։ Երգը մարդկանց դրդում է ապրել լիարժեք կերպով՝ կոչ անելով զանգահարել սիրելիին, անձրևի տակ համբուրել նրան»,-նշում է Աթենա Մանուկյանը։

Հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն։ Աթենան և DJ Paco-ն գրել են երաժշտությունը, իսկ Աթենան հեղինակել է երգի բառերը։ Տեսահոլովակի ռեժիսորը Քևին Քլաքն է։ Նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում. տեսահոլովակում կարելի է նկատել երկրի գեղեցիկ ճարտարապետությունը, շենքերն ու փողոցները։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am