1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ն ողջունել է Եմենում երկամսյա հաշտեցման մասին հայտարարությունը

Armenpress 10:58, 2 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ողջունել է հայտարարությունը Եմենում երկամսյա հաշտեցման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Բայդենը նշել է, որ սա կարևոր, սակայն ոչ բավարար քայլ է, որը թույլ է տալիս սկսել «քաղաքական փոխզիջումների որոնումները, որոնք ապագայի համար կապահովեն Եմենի ժողովրդի կայուն խաղաղությունը»: Նա շնորհակալություն  հայտնել Սաուդյան Արաբիային և Օմանին տվյալ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Եմենի կառավարությանը համառ աշխատանքի և ՄԱԿ-ի միջնորդներին վստահելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am