1000х90.jpg (78 KB)

Բաքվի կենտրոնի գիշերային ակումբում պայթյուն է որոտացել գազի բալոնից արտահոսքից. մեկ զոհ, 37 վիրավոր

Armenpress 13:00, 3 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի լույս 3-ի գիշերը Բաքվի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 37-ը՝ վիրավորվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։ Պարզվել է, որ, նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել գազի մատակարարման բացակայության պատճառով շենքում տեղադրված գազի բալոնից արտահոսքի հետեւանքով: Պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ (գիշերային ակումբի աշխատակիցը՝ 1979 թ. ծնված ): Տուժել է 37 մարդ, նրանցից չորսը գտնվում են շատ ծանր վիճակում։ Վնասվել է 14 ավտոմեքենա, մեկ բնակարան և երկու ոչ բնակելի օբյեկտ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am