1000х90.jpg (78 KB)

Ֆրանսիայի Լե Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

Armenpress 16:39, 3 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզին մերձակա Լե Լիլա քաղաքում ապրիլի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է, որ ելույթներով հանդես են եկել Լէ Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տիգրան Բաղդասարյանը, ֆրանսահայ ԱՆԻ կազմակերպության նախագահ Աիդա Ասադուրյանը և ճանաչված պատմաբան Կլոդ Մութաֆյանը։ Ներկա են եղել Սեին-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի ու պրեֆեկտուրայի ղեկավար պաշտոնյաներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ընթացքում հնչել են Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգները։ Արնուվիլի հայկական եկեղեցու հոգևոր հայր Մանուել Հովհաննիսյանի կողմից կատարվել է աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի։ Հնչել են հայկական դուդուկով կատարումներ և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am