1000х90.jpg (78 KB)

Քաղաքապետ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայ մանուկ» ծրագրի վիճակահանությանը. ծրագրից կօգտվի ևս 152 ամուսնական զույգ

Armenpress 18:35, 5 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ» ասոցիացիայի «Հայ մանուկ» ծրագրի շրջանակում ևս 152 ամուսնական զույգեր բարերարների աջակցությամբ հնարավորություն կունենան երեխա ունենալու համար դիմել բժշկական միջամտության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, բարեգործական ծրագրի երրորդ վիճակահանությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, օրենսդիր, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:

«Հայ մանուկ»-ը նախագիծ է, որն օգնում է ամուսնական զույգերին, ովքեր չունեն բավարար միջոցներ, բժշկական դժվարամատչելի ծառայությունների օգնությամբ երեխա ունենալ:

«Ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին կարևոր այս գաղափարը ծրագիր դարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հատկապես վերջին իրադարձություններից հետո շատ կարևոր է, որ հայ ըտանիքներում որքան հնարավոր է շատ լսվի մանկան ճիչը: Այս ուղղությամբ պետությունը, համայնքը ևս ունեն մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ»,- նշել է քաղաքապետը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am