Podcast-Sport. Բասկետբոլի առաջնության չեմպիոն «Էրեբունի»-ի ներկան և ապագան

Armenpress 10:17, 8 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության նոր չեմպիոնը Երևանի «Էրեբունի»-ն է:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը «Էրեբունի»-ի գլխավոր մարզիչ Նարեգ Ավեդիկյանն է: «Այս տարի նպատակ չունեի մասնակցել Հայաստանի առաջնությանը: Երբ սկսեցինք մարզումները մրցաշրջանից առաջ, հասկացանք, որ կարող ենք մրցունակ թիմ ստեղծել: Մի շարք փոփոխություններ կատարեցի թիմում»,-ասաց նա:

Ավեդիկյանի խոսքով` Հայաստանի առաջնությունը տարեցտարի աճ է գրանցում, և այստեղ մեծ դեր կարող են խաղալ փոքր տարիքային խմբերի մրցաշարերը:

Անդրադառնալով առաջնության եզրափակիչ հատվածում «Ուրարտու»-ի հետ դիմակայություններին՝ նա նշեց. «Ես այն կարծիքին չէի, որ եզրափակիչ շարքում «Ուրարտու»-ն այդքան հավասար պայքար կմղեր մեր դեմ»:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am