Podcast-Sport. ՈՒԵՖԱ-ի հայաստանյան թղթակիցը՝ ազգային թիմի նախորդ խաղերի և հեռանկարների մասին

Armenpress 10:01, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի վերջին երկու ընկերական հանդիպումները արմատապես տարբեր էին, ինչի մասին խոսում են գրանցված արդյունքները (Հայաստանի ազգային հավաքականը Երևանում հյուրընկալեց Չեռնոգորիայի հավաքականին և հաղթեց 1-0 հաշվով, այնուհետև մրցակցի հարկի տակ 9-0 հաշվով պարտվեց Նորվեգիայի հավաքականին):

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը ՈՒԵՖԱ-ի հայաստանյան թղթակից Մհեր Խուդավերդյանն է, ում  հետ խոսել ենք ազգային թիմի ներկա վիճակից և ապագայից:

«Չեռնոգորիայի դեմ խաղում տոնած հաղթանակը խաբուսիկ եղավ ֆուտբոլիստների համար, քանի որ երկու խաղերն էլ տրամագծորեն տարբեր խաղեր էին»,-ասաց նա:

ՈՒԵՖԱ-ի թղթակցի խոսքով` Նորվեգիայի դեմ խաղում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին դադարեց պայքարել բաց թողած երրորդ գնդակից հետո:

Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքականում ելույթները դադարեցնելու որոշմանը՝ Մհեր Խուդավերդյանը նկատեց, որ Մխիթարյանի վրա ճնշումը շատ մեծ էր: Նրա խոսքով՝ Մխիթարյանը չէր կարող հավաքականում միայնակ խաղ կառուցել: «Նույնիսկ Մեսին Արգենտինայի հավաքականում միայնակ չի կարողանում խաղ կառուցել, նմանապես միայնակ չի կարող խաղ կառուցել նաև Մխիթարյանը»,-ասաց Խուդավերդյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am