Ստամբուլում հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել

Armenpress 13:13, 15 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող հայկական դպրոցը վանդալիզմի է ենթարկվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Massispost-ը հայտնում է, որ վանդալիզմի ակտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են Հայոց ցեղասպանության տարելիցին։

Ստամբուլի նույն դպրոցի նկատմամբ վանդալիզմի դրսևորումներ էին եղել նաև 2016 թվականի նոյեմբերին։ Դպրոցի պատերին հայտնվել էր «Մի գիշեր, մենք հանկարծ կլինենք Ղարաբաղում» գրություն:

2016 թվականին հակահայկական գրաֆիտիներով վանդալիզմի են ենթարկվել նաև Ուսկուդարի Սուրբ Խաչ ճեմարանը և Ուսկուդարի Քալֆայան դպրոցը։ Այն ժամանակ պատերին հայտնվել էին «Թող ապրի թուրքական ցեղը» և «Տանջել հայերին» գրությունները։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am