Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 222 դեպք

Armenpress 17:34, 16 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 222 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 652 հազար 929 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 346 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 789 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am