Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին

Armenpress 10:41, 17 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին, այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Ապրիլի 17-ին լրանում է Կարեն Դեմիրճյանի 90-ամյակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am