Սան Պաուլոյում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Armenpress 12:08, 22 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամ Գիգա Պեյշոտուն ապրիլի 18-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես է եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու մասին հայտարարությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բրազիլացի խորհրդարանականը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Սան Պաուլոյում պատարագ է մատուցվելու: 

«Չեմ կարող չնշել, որ  ապրիլի 24-ին Սան Պաուլոյում պատարագ ենք մատուցելու՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայոց ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ»,- հայտարարել է Պեյշոտուն:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am