Բոսնիա և Հերցեգովինայում երկրաշարժ է գրանցվել. մահացել է մեկ մարդ

Armenpress 12:44, 23 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտակայքում ապրիլի 22-ի գիշերն ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել են առնվազն 30 հետցնցումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Republika Srpska-ն:

Ամենահզոր ցնցման ուժը գնահատվել է Ռիխտերի սանդղակով 4,4 բալ։

Մահացել է մեկ մարդ։ Որոշ շրջաններ հաղորդվում են նյութական լուրջ վնասների մասին։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են  նաև հարևան երկրներում՝ Խորվաթիայում և Սլովենիայում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am