Իրանի արտգործնախարարն ու ԵՄ դիվանագետը քննարկել են միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Armenpress 17:35, 23 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հեռախոսով քննարկել են միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների ներկա իրավիճակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Եվրոպական երեք երկրներ, Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են համաձայնագիր կնքել,- մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունն իրանցի նախարարի խոսքերը:- ԱՄՆ կառավարությունը պետք է որոշում կայացնի և ուղղի Սպիտակ տան նախկին սխալ քաղաքականությունը։ Արտգործնախարարը նշել է, որ «այս պահին լուծման դիվանագիտական ճանապարհը լավ է աշխատում»։

Վիեննայում բանակցությունների ութ փուլից հետո՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանն իր սկզբնական ձևով վերականգնելու և մարտի 11-ին ԱՄՆ-ին այս բազմակողմ համաձայնագրին վերադարձնելու համար, արտաքին գործոնների պատճառով ընդմիջում կատարվեց: Մինչ այս Վիեննայի բանակցությունները հասել էին ավարտին և պետք է ավարտվեին մինչև փետրվարի վերջ։ Պայմանագրերի տեքստը համաձայնեցված է և բաղկացած է մոտ 20 էջից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am