ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները

Armenpress 21:38, 25 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման եւ սահմանազատման հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում: ՌԴ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն՝ աջակցելու բանակցություններում առաջընթացին բոլոր ոլորտներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am