1000х90.jpg (78 KB)

Ընդդիմությունը շարունակում է իրազեկման ակցիաները  

Armenpress 21:15, 26 Ապրիլ, 2022
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը շարունակում են քաղաքական ակցիաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Երևանում իրականացվող իրազեկման ակցիաների հետ մեկտեղ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության քաղաքական ուժերը, նաև երթեր են անում տարբեր մարզերից դեպի Երևան:

Երեկ՝ ապրիլի 25-ին, մի խումբ քաղաքացիներ երթ էին սկսել Իջևանից դեպի Երևան: Այսօր՝ ապրիլի 26-ին, իշխանությունների հեռացումը պահանջող ակտիվիստների երկրորդ խումբը քայլարշավ է սկսել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից:

Իսկ Երևանում «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն իրենց աջակիցների հետ իրազեկման երթ են իրականացրել մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի հրապարակից դեպի տարբեր փողոցներ։

Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանել է, որ իրազեկման երթերն իրենց պայքարին միանալու կոչեր են: Սաղաթելյանի խոսքով՝ իրազեկման երթերը շարունակվելու են մինչև մայիսի 1-ը, իսկ դրան հաջորդելու է հանրահավաք: Վաղը՝ ապրիլի 27-ին երթը մեկնարկելու է Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am