1000х90.jpg (78 KB)

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Armenpress 18:37, 27 Ապրիլ, 2022
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման պատմությանը, այնտեղ գործող ընկերությունների աշխատանքին, իրականցվող նախագծերին։ Նախագահն այնուհետև մասնակցել է ծառատունկին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այնուհետև եղել են նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի շենքի տարածքում, որի վերանորոգման համար հայտարարվել է նախագծային գաղափարների մրցույթ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am