1000х90.jpg (78 KB)

Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրենը վարակվել է կորոնավիրուսով

Armenpress 12:32, 30 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, որը դրական արդյունք է ունեցել: Վերջին անգամ նախագահին հանդիպել եմ չորեքշաբթի (խմբ.- ապրիլի 27-ին) տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ժամանակ կրել եմ դիմակ ու պահպանել սոցիալական հեռավորության կանոնները»,- նշել է Բեդինգֆիլդը՝ ընդգծելով, որ փաստացի մոտ կոնտակտի մեջ չի եղել նախագահ Ջո Բայդենի հետ:

Ակնկալվում է, որ Բեդինգֆիլդը Սպիտակ տուն կվերադառնա 5-օրյա մեկուսացումից և բացասական թեստի արդյունքն ունենալուց հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am