Մակրոնը խոստացել է Զելենսկիին ուժեղացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը

Armenpress 16:09, 30 Ապրիլ, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մակրոնը խոստացել է Զելենսկիին «ուժեղացնել Ուկրաինային հատկացվելիք աջակցությունը պաշտպանական սպառազինության ու հումանիտար ոլորտներում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am