1000х90.jpg (78 KB)

Հայ հիմնադիրների ստեղծած BigStory VC-ն 250 հազար դոլարի ներդրում է արել ProdMap AI-ում

Armenpress 16:13, 2 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BigStory VC վենչուրային հիմնադրամը 250 հազար դոլարի ներդրում է կատարել ProdMap AI ստարտափում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲիգՍթորիի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։   

«Հայաստանում չկան բավարար քանակի Product Manager-ներ, բայց շուտով մեր երկրում ստեղծելու են պլատֆորմ, որը, կասկած չունեմ, կօգտագործեն հազարավոր PM-ներ (խմբ. պրոդուկտ մենեջերներ) ամբողջ աշխարհից։ Այո, հենց այսպիսին է մեր պատկերացրած Հայաստանը։ Այստեղ ստեղծում են պրոդուկտներ, որոնք ամբողջ աշխարհն է օգտագործում»,- գրել է Դավիթ Բաղդասարյանը։  

Սա ԲիգՍթորիի չորրորդ ներդրումն է։ Այն արդեն իսկ ներդրումներ է կատարել Zoomerang, WildLearner, Mythrill ստարտափներում։  

ProdMap AI-ը պրոդուկտ մենեջերների համար նախատեսված գործիք է, որը պրոդուկտի մշակման ամբողջ գործընթացը կառավարելու նպատակ ունի։  

Նախորդ տարի Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Արտավազդ Մինասյանը և Podcastle AI-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը հայտնել էին BigStory VC վենչուրային հիմնադրամ հիմնելու մասին, որն առաջիկա երկու տարվա ընթացքում $10 մլն կներդնի մոտ 24 հայկական ստարտափներում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am