1000х90.jpg (78 KB)

Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում 

Armenpress 12:28, 3 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ժամանած՝ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, ֆրանսիացի պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերն այցելել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել են Եղեռնը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը գրառում է կատարել հուշամատյանում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am