1000х90.jpg (78 KB)

Ընդդիմությունը նախանշեց հանրահավաքային հաջորդ օրվա անելիքները

Armenpress 21:16, 4 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ընդդիմության հավաքի մասնակիցներին մայիսի 5-ին առավոտից շարունակել անհնազանդության ակցիաները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարեց Ֆրանսիայի հրապարակի բեմից:

«Վաղը առավոտից շարունակելու ենք ավելի մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաները: Ներողություն եմ խնդրում մեր բոլոր քաղաքացիներից, ում ճանապարհը փակում ենք, բայց դա անում ենք նաև նրանց համար»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ կոնկրետ տեղերում ակցիաներ անելու վերաբերյալ առավոտյան հանդես կգան հայտարարություններով:

Նա կոչ արեց նաև Հայաստանի մարզերի բնակչությանը սկսել տեղական բողոքի ակցիաներ և ցույցեր: Ընդդիմության ցույցի մասնակիցները մայիսի 4-ին երթով Ֆրանսիայի հրապարակից հասել էին Ազգային ժողովի մոտ, այնուհետև շարունակել քայլերթը Դեմիրճյան փողոցով և հասել դեպի ԱԳՆ, ապա արդեն վերադարձել Ֆրանսիայի հրապարակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am