Առաջին եռամսյակում Հայաստան է այցելել մոտ 250,8 հազ. զբոսաշրջիկ

Armenpress 16:17, 8 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ ներկայացրել է ներգնա տուրիզմի եռամսյակի ցուցանիշները։

«2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 250,798 է, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 87,131, 2019-ին՝ 333,150»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նախարարը։

Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև ներգնա զբոսաշրջության 2016-2022 թվականների տվյալներն՝ ըստ ամիսների։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am