1000х90.jpg (78 KB)

Հակոբ Արշակյանը Դուբայում անցկացվող «Future Innovation Summit 2022» կոնֆերանսին ներկայացրել է ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգը

Armenpress 13:23, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շեյխ Սագեր Ալ Քասիմի հրավերով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Starmus  փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցում է Դուբայում անցկացվող «Future Innovation Summit 2022» կոնֆերանսին, որը նվիրված է տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը։

«Առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, օրենսդրական դաշտը և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում արտոնությունների համակարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նշել է Հակոբ Արշակյանը։

Հակոբ Արշակյանը «Future Innovatiin Summit 2022» կոնֆերանսի մասնակիցներին հրավիրել է սեպտեմբերի 5-10-ը մասնակցելու Երևանում անցկացվող ամենահայտնի գիտական ` Starmus VI կոնֆերանսին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am