1000х90.jpg (78 KB)

 Տուրօպերատորները պատմել են, թե որքան Է թանկացել հանգստանալը Թուրքիայի հյուրանոցներում

Armenpress 17:33, 11 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթալիայի հյուրանոցների տերերը 2022 թվականի ամառային առողջարանային սեզոնին ռուսաստանցի զբոսաշրջիկների համար գները բարձրացրել են առավելագույնը 10 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)՝ վկայակոչելով տուրիստական ճյուղի ներկայացուցիչներին:

Դրա հետ մեկտեղ տարեկան գնաճը երկրում հասել Է 70 տոկոսի ցուցանիշի, հաշվել են Վիճակագրության ինստիտուտի վերլուծաբանները: Ցուցանիշը ռեկորդային Է դարձել 20 տարվա ընթացքում: Ասոցիացիայում պարզաբանել են, որ հանգստանալու գների հարցը հանգուցային Է տրանսպորտային ճգնաժամի ֆոնին: «Խնդիրը հատկապես սուր Է Անթալիայի առողջարանների համար, որտեղ ռուսաստանցիները 2021 թվականին կազմել են հանգստացողների գրեթե 40 տոկոսը»,-նշել են փորձագետները:

Այժմ ՌԴ-ից ճանապարհորդների մեծամասնությունը Թուրքիա Է մեկնում Turkish Airlines-ի չվերթներով, որոնց համար տուրօպերատորները բլոկներով տեղեր են վերցնում: Նման փոխադրումներն ավելի թանկ են նստում, քան չարտերները: «Turkish Airlines-ով մեկնելու եւ սպասարկման պայմաններն ավելի բարձր մակարդակով են, իսկ երթուղին այժմ երկարացվել Է. շրջաթիռիչքն իրականացվում Է Եվրոպայի երկրներով: Թուրքիայի հյուրանոցատերերը զսպում են կեցության տարիֆների աճը, որպեսզի տուրփաթեթի արժեքը ռուսաստանցիների համար ընդունելի լինի»,-պարզաբանել են ՌՏՕԱ-ի փորձագետները:

Այնուամենայնիվ, փորձագետներն սպասում են անցյալ  տարվա համեմատությամբ զբոսաշրջիկների հոսքի 16 տոկոսով կրճատում: Նրանք հույս ունեն, որ այս սեզոնին ռուսաստանցիների բաժինը հյուրանոցներում կլինի 25 կամ 30 տոկոսի մակարդակի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am