Պաշտպանության նախարարն այցելել է ռազմական ոստիկանություն. մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

Armenpress 18:13, 11 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 11-ին այցելել է ռազմական ոստիկանություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, շնորհավորելով  ստորաբաժանման ղեկավարությանն ու աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը:

Ըստ աղբյուրի՝ ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ պարգևատվել են պատվոգրերով և գերատեսչական մեդալներով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am