Նախապատրաստվում է Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան

Armenpress 17:12, 12 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կարող է պետական այց կատարել Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:  

Միրզոյանը հավելել է, որ այս պահին հստակեցվում են այցի հետ կապված մանրամասները, այդ թվում՝ հստակ ժամկետները:

«Մեր օրակարգում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցը: Կա ըմբռնում, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Ժամկետները, իհարկե, դեռ համաձայնեցնում ենք»,- ասել է Միրզոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am