ԱՄԷ-ն նոր նախագահ ունի

Armenpress 13:42, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Արաբական Էմիրությունների բարձրագույն դաշնային խորհուրդը նոր նախագահ է ընտրել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱՄԷ պետական լրատվական գործակալությունը:

Մայիսի 13-ին 73 տարեկանում մահացել էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա բին Զայեդ Ալ֊Նահյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am