Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ Թուրքիայի արևելքում նոր օդանավակայան է բացվել

Armenpress 15:29, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելքում պաշտոնապես բացվել է Ռիզե-Արդվին նոր օդանավակայանը, որտեղ առաջինը վայրէջք է կատարել  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ բացման արարողությանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ակնկալվում է, որ օդանավակայանը տարեկան պետք է սպասարկի շուրջ 3 մլն ուղևորի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am