Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կկայանա Լեհաստանում

Armenpress 17:46, 14 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Ազգերի լիգայի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում, որը տեղավորում է 18027 հանդիսական:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև մյուս հանդիպումների խաղացանկը`

Հայաստան – Իռլանդիա - հունիսի 4, ժամը՝ 17։00

Շոտլանդիա - Հայաստան - հունիսի 8, ժամը՝ 22։45

Ուկրաինա – Հայաստան - հունիսի 11, ժամը՝ 17։00

Հայաստան – Շոտլանդիա - հունիսի 14, ժամը՝ 20։00

Հայաստան – Ուկրաինա – սեպտեմբերի 24, ժամը՝ 17։00

Իռլանդիա – Հայաստան - սեպտեմբերի 27, ժամը՝ 22։45

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am