Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի կազմում դարձավ Բելգիայի չեմպիոն

Armenpress 19:07, 15 Մայիս, 2022

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի կազմում Բելգիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ դարձավ երկրի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգիայի ֆուտբոլի առաջնության նախավերջին տուրում «Բրյուգե»-ն մրցեց «Անտվերպեն»-ի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի մեկնարկային կազմում էր և դարձավ գոլի հեղինակ` խաղի 66-րդ րոպեին:

«Բրյուգե»-ն Բելգիայի առաջնության վերջին տուրում կմրցի «Անդերլեխտ»-ի հետ: «Բրյուգե»-ն 18-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am