1000х90.jpg (78 KB)

Բռնցքամարտի կանանց ընտրանու ևս երկու ներկայացուցիչ դուրս մնաց ԱԱ-ից

Armenpress 20:13, 15 Մայիս, 2022

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները դուրս մնացին աշխարհի առաջնության հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թուրքական Ստամբուլ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը երկրորդ մենամարտում մրեց Ուզբեկստանից Ազիզա Յոկուբովայի հետ և զիջեց 4:1 հաշվով: Գրիգորյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` 54 կգ քաշային Եկատերինա Սվիչևան երկրորդ մենամարտում պարտություն կրեց թուրք մարզիկ Հադիսե Ակբաշից` 5:0 հաշվով:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 70 կգ քաշային Անի Հովսեփյանն, ով երկու հաղթանակ է տարել ընթացիկ առաջնությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am