«Ռոմա»-ի բուժանձնակազմը փորձելու է արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը  

Armenpress 11:15, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ռոմա»-ի բժշկական անձնակազմը փորձելու է արագացնել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման գործընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները` շեշտելով, որ եթե «Ռոմա»-ի կազմում շարունակվի ֆուտբոլիստների վնասվածքների շրջանը, ապա «Ռոմա»-ի բուժանձնակազմը կփորձի արագացնել Մխիթարյանի ապաքինման գործընթացը՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու համար, որը պետք է կայանա մայիսի 25-ին:

Հայ կիսապաշտպանն արդեն 4-րդ հանդիպումն է բաց թողնում «Ռոմա»-ի կազմում: Նա վնասել էր աջ ազդրը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 25-ին: «Ռոմա»-ն կմրցի «Ֆեյենորդ»-ի հետ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am