1000х90.jpg (78 KB)

Առողջապահության նախարարությունը հիշեցրել է բոլոր բուժհաստատություններում անկանխիկ վճարման անցնելու ժամկետները

Armenpress 19:10, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները 2022 թվականի հուլիսի 1-ից, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, կընդունվեն միայն անկանխիկ ձևով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աղբյուրը հայտնում է, որ, ըստ նույն հոդվածի. 2023 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից` այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am