ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու «զգալի վնասի» մասին

Armenpress 21:24, 16 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի՝ անդամակցության վերաբերյալ հայտարարությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին էական վնաս կհասցնի Հյուսիսային Եվրոպայի անվտանգությանը և ընդհանուր Եվրոպա մայրցամաքին»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am