ԿԺԴՀ-ի իշխանությունները կորոնավիրուսով վարակման շուրջ 270 հազար նոր դեպք են արձանագրել

Armenpress 09:58, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը հայտարարել Է վերջին օրը երկրում կորոնավիրուսով վարակման 269 հազար նոր դեպքի հայտնաբերման մասին: Մայիսի 17-ին այդ մասին հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ եւս վեց քաղաքացիներ մահացել են ախտահարման հետեւանքներից:

Այսպիսով, այս պահին երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում Է 56: ԿԿՀԳ-ն նշում Է, որ ապրիլի վերջից մինչեւ մայիսի 16-ը հանրապետությունում վարակվել Է 1,48 միլիոն մարդ, նրանցից 819 հազարն ապաքինվել Է, 663 հազարը բուժում Է անցնում: Մայիբի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել Է, որ երկրի տարածքում առաջին անգամ կորոնավիրուս Է հայտնաբերվել: Այդ կապակցությամբ հրավիրվել Է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա Է եղել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը: Նա ցուցում Է տվել լոկդաուն սահմանել երկրի բոլոր քաղաքներում եւ գավառներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am