1000х90.jpg (78 KB)

Ժամանակակից գրող Գրիգը Գերմանիայում արժանացել է Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի

Armenpress 11:21, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից գրող Գրիգը (Գրիգոր Շաշիկյան), որի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն լայն տարածում է գտել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, Գերմանիայում արժանացել է Ռյուկերտի անվան մրցանակի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղված Գերմանիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցել է Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը:  Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվել է «Հայաստանի մշակութային օրեր» խորագրի ներքո: Ողջույնի խոսքով հանդես է եկել Քոբուրգի 2-րդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը (Hans-Herbert Hartan): Գրիգին է հանձնվել անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակը:

Ժողովածուն գերմաներեն թարգմանել են Անահիտ Ավագյանը և Վիբկե Ցոլմանը: Միջոցառումն ուղեկցվել է Քոբուրգի թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային քառյակի կողմից հայկական երաժշտական և պարեղանակների կատարումներով:

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը գրառում է կատարել Քոբուրգ քաղաքի ոսկե գրքում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am