ԵՄ-ի պաշտպանության նախարարները հավանություն կտան Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Բորել

Armenpress 12:14, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) պաշպանության նախարարները լիովին հավանություն կտան Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակկցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կամրապնդի դաշինքը եւ եվրոպական միասնությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսել Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպմանը:

«Մենք լիովին հավանություն ենք տալիս Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կամրապնդի մեր միասնությունը եւ դա կուժեղացնի Հյուսիսատլանտյան դաշինքը»,- ասել Է նա: Բորելը նաեւ հույս Է հայտնել, որ ՆԱՏՕ-ն «կկարողանա հաղթահարել այդ երկրների ընդունման՝ Թուրքիայի դիմադրությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am