1000х90.jpg (78 KB)

Գերմանիան շարունակում Է պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Բերբոք

Armenpress 17:41, 17 Մայիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նպատակը Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանությունն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է ԳԴՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքը:

«Մեր նպատակը եղել եւ մնում Է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ դեմոկրատական ինքնատիպության պաշտպանությունն ու պահպանումը, ինչպես նաեւ միջազգային կարգի պաշտպանությունը, որպեսզի մարդիկ Ուկրաինայում, ինչպես նաեւ Եվրոպայում, կրկին կարողանան ապրել խաղաղության, ազատության եւ անվտանգության պայմաններում»,-ասել Է նախարարը: Նա հավելել Է, որ աջակցությունն Ուկրաինային, նախարարի խոսքով, նշանակում Է, որ երկրի քաղաքացիներն «իրենք պետք Է որոշում ընդունեն իրենց ապագայի մասին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am