Հայաստանում 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Armenpress 17:59, 17 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 17-ին տեղական ժամանակով ժամը 17:03-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 13:03-ին) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.93⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ, Լուսաձոր, Խաշթառակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am