1000х90.jpg (78 KB)

Սյունիքի մարզի որոշ բնակավայրերի, Սպիտակի, Վանաձորի, Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Armenpress 11:28, 18 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Բռնակոթ, Ույծ, Շաքի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7/1 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Կենտրոն-2 թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Թումանյան, Վարդանանց, Մյասնիկյան, փողոցներով, Տ․Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am